ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ի վերջո, ասելու է, որ Հայաստանը հայի համար չէ

Ի վերջո, ասելու է, որ Հայաստանը հայի համար չէ
28.06.2024 | 16:08

Լայն տարածում է գտել մուտանտի «Դպրոցն ուսուցչի համար չէ» արտահայտությունը: Մուտանտի այս այլասերված տրամաբանությունը նորություն չէ: Նույն հաջողությամբ կասի, որ թատրոնը դերասանի համար չէ, բանակը սպայի համար չէ, մարզադաշտը ֆուտբոլիստի համար չէ և այլն: Ի վերջո, մուտանտն ասելու է, որ Հայաստանը հայի համար չէ: Հիմա նա հենց այդ քաղաքականությունն է իրականացնում: Վաղուց արդեն խելքը գլխին մարդիկ որպես օրինաչափություն պետք է ընդունեին, որ այն, ինչը մենք արժեք ենք համարում, մուտանտը համարում է հակաարժեք, և հակառակը: Հո հենց այնպես չի՞ գրել իր այլասերված «Երկրի հակառակ կողմը» գիրքը: Մուտանտիզմ (նիկոլիզմ) նշանակում է հակամշակույթ, հակաարժեք, հակահայրենիք, հակաազգ, հակաԱստված: Դրա համար է իր այլասերված գրքի շապիկի առաջնամասում մեջքով շրջված: Նա մեջքով է շրջված թվարկածս ամեն ինչին: Երկրի հակառակ կողմը, մշակույթի հակառակ կողմը, կրթության հակառակ կողմը, ազգի հակառակ կողմը, արժեքների հակառակ կողմը, Աստծու հակառակ կողմը կոչվում է նիկոլիզմ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4556

Մեկնաբանություններ